Location: Yerevan, Armenia
Category: Sales/service management
Type: Full time
Deadline: 29-Oct-18 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Ապրանքների տեղադրում և դասավորում վաճառքի վայրում։
- Անհրաժեշտ քանակության ապրանքի ապահովում վաճառքի վայրում։
- Ապրանքների ձեռքբերման պայամանագրերի ստորագրման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։
- Պատվերների հավաքագրում
- Պատվերների կատարման ընդհանուր վերահսկում։
- Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում։
- Տարածքի (համայնք, բնակավայր, առևտրային ընկերություն, և այլն) ուսումնասիրում, որտեղ նախատեսվում է իրականացնել ապրանքների վաճառքներ։
- Ապրանքի պատշաճ ներկայացում մերչենդայզինիգի հետևյալ գործիքակազմի կիրառմամբ․
- Space-management – ապրանքի այնպիսի դասավորում, որը կխթանի ապրանքի վաճառքը
- POS designing- գովազդային տարրերի տեղադրում POS-ում (պաստառներ, բուկլետներ, վոբլերներ,ապրանքների նմուշներ, դրոշակներ և այլն)։
- Stock-control – ապրանքների անհրաժեշտ և բավարար քանակի հաշվարկում POS-ում, դրանց առկայության ապահովում։
- Առևտրային ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ ամուր կապերի հաստատում։
- Ապրանքների դասավորման հայեցակարգի պահպանման, ինչպես նաև գովազդային սարքավորումների (էկրանների, դարակների, դարակաշարերի) նպատակային օգտագործման և վիճակի վերահսկում։
- Կիրառման համար ոչ պիտանի գովազդային տարրերի վերանորոգման, փոփոխման ուղղությամբ քայլերի ձեռնարկում։
- Առևտրային ընկերության աշխատակիցների նախապատրաստում և դասընթացների վարում հետևյալ ուղղություններով՝
- ապրանքների՝ սպառողների համար կարևոր և հիմնական հատկանիշների ներկայացում,
- ապրանքների դասավորման հիմնական սկզբունքների պահպանում,
- վաճառքների խթանման հիմնական գործոնների ներկայացում։
- Վերահսկողություն վաճառակետերում ապրանքի մնացորդների և դեբիտորական պարտքերի նկատմամբ:
- Ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա հաշվետվությունների ներկայացում:
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում:
- Վաճառքի պլանների կատարում:
- Իրականացնել արտաքին շուկաների ուսումնասիրություն՝ վերլուծել արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:
- Շուկայում հետազոտություն և պոտենցիալ հաճախորդներին բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, հաճախորդների տվյալների բազայի ստեղծում, թիրախային հաճախորդների ցանկագրում, կոմերցիոն առաջարկների պատրաստում, ապրանքատեսակների ճիշտ ներկայացում։
- Խանութներում ապրանքի՝ ընկերության կողմից սահմանած մանրածախ գների հետևում և վերահսկում։ Ապրանքի՝ խանութի սահմանած գինը չպետք է գերազանցի ընկերության կողմից սահմանած մանրածախ գինը։ Ապրանքի՝ խանութի սահմանած գինը կարող է ավելի ցածր լինել քան ընկերության կողմից սահմանած մանրածախ գինը միայն դեպքում, եթե վերջինս խանութում ապրանքի համար ամրագրվում է որպես հիմնական գին և որին փոխարինում է նոր ավելի ցածր գինը՝ զեղչով։
- Դեբիտորական պարտքերի վերահսկում և հավաքագրում զանգերի միջոցով։
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն։
- Վաճառքի հմտությունների տիրապետում։
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice) 1C։
- Վարորդական վկայականի ու մեքենայի առկայությունը պարտադիր է։
- Թիմում աշխատելու ունակությունը։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում` նվազագույնը 1 տարի։
- Բանակցելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Արագ որոշումներ կայացնելու ունակություն։
Benefits
Job URL: iJob.am - Շուկայի զարգացման պատասխանատու @ Anitex LLC
No comments:
Post a Comment