Tuesday, December 5, 2017

Job: Գանձապետական գործառնությունների հաշվառման և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 17-Dec-17 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S/O» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Աշխատակցի հիմնական պարտականությունն է հաշվառել բանկի անունից իրականացվող գանձապետական գործառնությունները, վարել թղթակցային հարաբերությունները, ուսումնասիրել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի հետ հաստատվելիք թղթակցային հարաբերությունները:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ` Գանձապետական գործառնությունների հաշվառման և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Բարձր մրցակցային աշխատավարձ և «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Ստուգել և hաստատել բանկի անունից իրականացվող դիլինգային և բրոքերային գործառնությունների հաշվապահական ձևակերպումները, վերահսկել դրանց հետ կապված հանձնարարագրերի պատրաստման և ուղարկման գործընթացը
-Հաստատել միջբանկային, այլ ֆինանսական հաստատությունների ավանդային, վարկային պայմանագրերը ՀԾ «Գործառնական օր՚» համակարգում, ստուգել դրանց փաստաթղթային ճիշտ հիմնավորվածությունը
-Խստորեն հետևել և վերահսկել յուրաքանչյուր կոնտրագենտի գծով բանկի ներքին իրավական ակտերով ամրագրված սահմանաչափերի պահպանումը
-Ուսումնասիրել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի հետ հաստատվելիք թղթակցային հարաբերությունները, հիմնավորել դրանց նպատակահարմարությունը, վարել բանակցություններ և հաստատել թղթակցային հարաբերություններ
-Ուսումնասիրել միջազգային ֆինանսական հաստատությունների, ֆինանսաբանկային կազմակերպությունների հետ հաստատվելիք գործարար կապերը, վարել և զարգացնել դրանց հետ թղթակցություններ
-Պարբերաբար թարմացնել բանկի թղթակցային և գործընկերային ցանցի սակագնային փաթեթները, իրականացնել արդյունավետության վերլուծություն, ուսումնասիրել միջազգային գործառնությունների արտասահմանյան փորձը և առաջարկներ ներկայացնել
-Ղեկավարել և համակարգել ստորաբաժանման աշխատանքները, կազմակերպել աշխատակիցների միջև աշխատանքների, իրավասությունների բաշխումը, ապահովել աշխատանքային կարգապահական կանոնների պահպանումը
-Բացահայտել և ներկայացնել առաջարկություններ ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական զարգացման և վերապատրաստման կարիքների , ինչպես նաև ստորաբաժանման աշխատանքների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ
-Հանդես գալ բանկի ներքին իրավական ակտերում բարեփոխումներ անելու առաջարկություններով, մասնակցել ստորաբաժանման աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակմանը

RequiredQualifications
-Բարձրագույն մասնագիտական կրթություն ֆինանսների, հաշվապահության և հարակից ոլորտներում
-Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական այլ համակարգերում
-Հաշվապահական, բանկային, հարկային օրենսդրության իմացություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-MS Office, AS-Bank, MS Outlook, SWIFT, Power Point ծրագրերի իմացություն,
-Հաղորդակցման և բանակցություններ վարելու ունակություններ
-Վերլուծական մտածելակերպ
-Գործարար թղթակցություն վարելու լավ ունակություն
-Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն

Benefits

Job URL: iJob.am - Գանձապետական գործառնությունների հաշվառման և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment