Wednesday, August 2, 2017

Job: Ավագ ֆինանսա��ան վերլուծաբան at «Թեղուտ» ՓԲԸ Company

Location: Հայաստան, Թեղուտ

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 02-Sep-17 00:00:00

Salary: Մրցակցային՝ կախված թեկնածուի հմտություններից և նախկին փորձից:

Description
Պաշտոնը: Ավագ ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ դրույք
Աշխատանքի տևողություն: Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
Աշխատանքի վայրը: ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ

Աշխատանքի նկարագիրը: Տվյալ պաշտոնը զբաղեցնողը հանդիսանում է ֆինանսական թիմի ավագ անդամ և պատասխանատվություն է կրում ընկերության ֆինանսական քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար:

Մենք ապահովում ենք մեր աշխատակիցների բնակությունը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում, ինչպես նաև կազմակերպում ենք աշխատակիցների տեղափոխում Երևանից Թեղուտ ամեն կիրակի և հակառակ ուղղությամբ՝ ամեն ուրբաթ։

Responsibilities
-Պատրաստել պարբերական զեկույցներ փաստացի ծախսերի վերաբերյալ
-Իրականացնել փաստացի արդյունքների և բյուջեի ու կանխատեսումների համեմատական մոնիթորինգ` կազմելով համապատասխան վերլուծություն և կանխատեսումներ
-Պատրաստել շաբաթական, ամսական և եռամսյակային վերլուծական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավար անձնակազմին՝ ներառյալ տվյալների հավաքագրում, պատրաստում և ստուգում
-Աջակցել ֆինանսական մոդելների և հաշվետվությունների թարմացման և զարգացման գործընթացներին
-Վերահսկել Ընկերության կապիտալ ծախսերի հաշվառում
-Վերահսկել կապիտալ նախագծերի համապատասխանությունը հաստատված բյուջեի և նկարագրության հետ
-Մասնակցել կառավարչական հաշվառման համակարգի զարգացման և խմբի ընկերություններում դրանց կիրառման աշխատանքներին
-Պատրաստել պրեզենտացիաներ՝ ղեկավարի ցուցումով

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտում (բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճանը ցանկալի է)
-ACCA-ի որակավորումը կդիտվի որպես առավելություն
-IFRS ստանդարտների իմացություն և տվյալ ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվություն կազմելու փորձ
-Կառավարչական հաշվառման սկզբունքների, ֆինանսական վերլուծությունների և կորպորատիվ բյուջետավորման իմացություն
-Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, 4 խոշոր աուդիտորական ընկերություններից մեկում աշխատանքային փորձը նախընտրելի է
-Microsoft office փաթեթի գերազանց իմացություն
-Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Գերազանց հաղորդակցման հմտություններ
-Միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
-Մասնագիտական էթիկայի իմացություն, ցուցաբերված ճկունություն, պրեզենտացիոն հմտություններ
-«Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության ոլորտի, արժեքների, ռազմավարության, նպատակների և սոցիալական ու էկոլոգիական քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ: http://teghout.vallexgroup.am/uploaded/Docs/Short-info.pdf

Benefits

Job URL: iJob.am - Ավագ ֆինանսական վերլուծաբան @ «Թեղուտ» ՓԲԸ

No comments:

Post a Comment