Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 20-Jan-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Եթե դու՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ապա մենք սպասու'մ ենք քեզ:
Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.
1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:
Responsibilities
-գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
-ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
-հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն,
-տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
-հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
-ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում
RequiredQualifications
-բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
-բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան,
-ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
-Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
-Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
-MS office ծրագրի խորացված իմացություն,
-միջազգային որակավորումները (CFA կամ FRM ) կդիտարկվեն որպես մեծ առավելություն,
-R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
-գործնական և վերլուծական ճկուն միտք,
-արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
-հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
-նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
-հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Benefits
No comments:
Post a Comment