Wednesday, January 8, 2020

Job: Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ at EvocaBank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 20-Jan-20 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
Եթե դու՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

Responsibilities
-իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն (ICAAP, ILAAP),
-տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում,
-ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում (FTP),
-վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին,
-ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն,
-շուկայի հետազոտություն,
-գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
-Ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում

RequiredQualifications
-բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
-բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ,
-Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
-MS office ծրագրի խորացված իմացություն,
-միջազգային որակավորում (CFA, FRM և այլն),
-R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
-արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
-գործնական ճկուն մտածելակերպ,
-հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
-նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
-հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ @ EvocaBank CJSC

No comments:

Post a Comment