Location: Yerevan, Armenia
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական
Type: Լրիվ դրույք
Deadline: 11-Jun-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
Տեխնիկական առաջադրանք
Երեխաներին տրամադրվող խնամքի շուրջօրյա և ցերեկային սոցիալական ծառայությունների նվազագույն որակի չափորոշիչների մշակման, գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների ուսումնասիրության, ինչպես նաև դրանց ամբողջական նկարագրերի մշակման և նվազագույն որակի չափորոշիչներին համապատասխանության գործողությունների պլանի մշակման փորձագիտական աջակցության
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը աշխատում է ամբողջ աշխարհում` հանուն երեխաների բարեկեցության, իրավունքների պաշտպանության և նրանց կյանքում երկարատև փոփոխությունների։ Մենք իրականացնում ենք մի շարք հասցեական զարգացման ծրագրեր, որոնցից մինչ օրս ուղղակի կամ անուղղակի եղանակով օգտվել է ավելի քան 217,198 երեխա։ Մեր հանրային իրազեկման միջոցառումներին ու արշավներին մասնակցել են ավելի քան 640,000 երեխաներ, երիտասարդներ և ծնողներ։ Մենք աշխատում ենք երեխաների կյանքում կայուն փոփոխություններ բերող հանրային քաղաքականությունների մշակման ուղղությամբ։ Մեր ներկայիս ծրագրերը ուղղված են հիմնարար խնդիրների հաղթահարմանը և շեշտադրում են մեր աշխատանքը ներառական կրթության և երեխաների աղքատության, երեխաների պաշտպանության և երեխաների իրավունքների կառավարման ոլորտներում։
1. Նախաբան
ՀՀ երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021թթ. ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումներով նախատեսվում է հնարավորինս ապահովել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը հասարակություն, ինչպես նաև երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մրցակցային սկզբունքով պատվիրակում՝ մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, իսկ այս գործողության համար, որպես արդյունքային ցուցանիշ նախատեսված է, որ 2018-2021թթ. երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների առնվազն 35 տոկոսը կիրականացվի ՀԿ-ների կողմից։
2015թ. սեպտեմբերի 10-ին, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատեց սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը, որով սահմանվեց հավաստագրման գործընթացը և հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության տեսակները, ինչպես նաև ամրագրվեց, որ պետական աջակցություն ստանալու համար կազմակերպությունները պարտավոր են հավաստագրվել։
Ներկայումս շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՍՀՆ) կողմից ստանում են պետական սուբսիդիա և պետական աջակցությամբ տրամադրում են սոցիալական ծառայություններ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
2017թ. դեկտեմբերին ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով հաստատվել է պետական աջակցության տրամադրման նպատակով սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց ընտրության համար անցկացվող մրցույթի կարգը:
Ամփոփելով, երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց, խնամքի ծառայությունների տրամադրման ոլորտում իրականացվող բարեփոխումների այս փուլում կարևորվում են հետևյալ հիմնական գերակայությունները՝
1. Խնամքի շուրջօրյա և ցերեկային ծառայությունների նկարագրությունների և նվազագույն որակի չափորոշիչների մշակումը, այդ թվում պահանջվող մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և տեղական առանձնահատկությունները․
2. ներկայումս ՊՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև ՀՀ ԱՍՀՆ տրամադրած պետական սուբսիդիայով (ծախսերի մասնակի փոխհատուցմամբ) ՀԿ-ների կողմից մատուցվող խնամքի ծառայությունների փուլային փոխարինումը՝ մրցակցային սկզբունքով ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով ծառայությունների մատուցմամբ.
3. պետական-մասնավոր փոխշահավետ գործընկերության հենքի վրա՝ երեխաներին խնամքի այլընտրանքային ծառայությունների արդիական նոր կամ կատարելագործված ծառայությունների ձևավորումը, այդ ծառայությունների (գործող և նոր ներդրվող) որակի, մատչելիության ու ծախսարդյունավետության հետևողական բարձրացումը, շուկայում նոր որակի առաջարկի ձևավորումը և աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:
Responsibilities
-N/A
RequiredQualifications
-Համապատասխան ոլորտում մագիստրոսի կամ համարժեք աստիճան
-Հայաստանի սոցիալական աջակցության ոլորտում աշխատանքի փորձ
-Պետական մարմինների հետ աշխատանքի փորձ
-Երեխաների ոլորտի խնդիրների և պետական աջակցության բնագավառի իմացություն
-Հայերեն և անգլերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ
Benefits
No comments:
Post a Comment