Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 04-Oct-18 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Ամերիաբանկի Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժնին անհրաժեշտ է սպասարկման որակի հսկողության և ծրագրերի կառավարման ոլորտում փորձառություն ունեցող հմուտ մասնագետ՝ հաղորդակցման, ծրագրերի համակարգման և վերապատրաստումներ անցկացնելու գերազանց հմտություններով և փորձով, ով իր աշխատաժամանակի 50%-ն անցկացնելու է մարզային մասնաճյուղերում և գործակալություններում՝ սպասարկման որակի մոնիթորինգ և վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Հարստացնել, պահպանել և զարգացնել Ամերիաբանկի սպասարկման մշակույթը, նպաստել սպասարկման որակի շարունակական բարելավմանը
• Նախաձեռնել, սկսել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը (մասնավորապես՝ «գաղտնի գնորդ» ծրագրեր, սպասարկման որակի ձեռնարկ, ներքին չափանիշներ և այլն):
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Զարգացման դեպարտամենտ/Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Սպասարկման որակի մոնիթորինգի նախագծերի համակարգող
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
•հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Բողոք-պահանջների ուսումնասիրություն և արձագանքում
-Համակարգել բողոք-պահանջների ուսումնասիրության և արձագանքման ողջ գործընթացը, այդ թվում CRM համակարգում մուտքագրել և թարմացնել հաճախորդի հարցումների և բողոքների վերաբերյալ տվյալները, բողոքող հաճախորդների համար հանդես գալ որպես առաջնային կոնտակտային անձ, համակարգել Բանկի ստորաբաժանումների մակարդակով բողոքների ուսումնասիրության գործընթացը, քննարկել հնարավոր լուծումները, կազմել պատասխան նամակները, ապահովել հաճախորդների հետ կապը և հետագայում նման բողոքներից խուսափելու նպատակով, ըստ անհրաժեշտության, նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ
-Սպասարկման որակի մոնիթորինգի ծրագրերի կառավարում
-Համակարգել սպասարկման որակի մոնիթորիգնի ծրագրերը, այդ թվում մշակել և գրել մեթոդաբանություններ, առաջարկի ներկայացման հրավերներ, համակարգել մրցույթի իրականացման և հաղթողների ընտրության գործընթացը, բանակցել ծրագրի առնչությամբ կնքվող պայմանագրերի պայմանների շուրջ, մշակել Գաղտնի գնորդ ծրագրի մանրամասները, սցենարները, ժամանակացույցը, իրականացնել Գաղտնի գնորդ» ծրագիրն իրականացնող աշխատակիցների վերապատրաստում, վերլուծել ստացված նյութերը, մշակել մանրամասն հաշվետվություններ և առաջարկություններ, ինչպես նաև դրանց հիման վրա սպասարկման որակի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրեր
-Սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և աշխատանքներ
-Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների և թեսթավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
-Աջակցել մեթոդական ցուցումների, ուսումնական նյութերի, իրավիճակային ուսումնասիրությունների, հաճախակի տրվող հարցերի, ինչպես նաև թեսթավորման նյութերի մշակմանը, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացի գնահատում և թեսթավորում
-Բանկի մարզային մասնաճյուղերի և գործակալությունների մոնիթորինգ
-Կանոնավոր այցելություններ իրականացնել բանկի մարզային մասնաճյուղեր և գործակալություններ` սպասարկման որակի մոնիթորինգի նպատակով, բացահայտել հաճախորդների սպասարկման թերությունները, դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
-Կազմել մոնիթորինգի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ` ներառելով վիճակագրական և վերլուծությունների տվյալները, բացահայտված ռիսկերը և առաջարկվող լուծումները
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման ոլորտում
-Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
-MS Office ծրագրի գերազանց իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր, բանավոր)
-Աշխատաժամանակի մինչև 50%-ը ՀՀ և ԼՂՀ տարածքում գործուղումներին հատկացնելու հնարավորություն
-Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
-Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
-Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
Benefits
Job URL: iJob.am - Սպասարկման որակի մոնիթորինգի նախագծերի համակարգող @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment