Thursday, September 20, 2018

Job: ��պասարկման որակի և բողոքների ավագ համակարգող at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 04-Oct-18 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Ամերիաբանկի Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժինը փնտրում է սպասարկման որակի վերահսկման և բողոք-պահանջների կարգավորման գծով փորձառու ավագ մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների բողոք-պահանջների ուսումնասիրության և արձագանքման ողջ գործընթացի համակարգման, ամսական և տարեկան հաշվետվությունների կազմման, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում և գործակալություններում սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրերի և գործողությունների մշակման համար:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Զարգացման դեպարտամենտ/Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Սպասարկման որակի և բողոքների ավագ համակարգող
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

Responsibilities
-Բողոք-պահանջների ուսումնասիրություն և արձագանքում.
-Համակարգել բողոք-պահանջների ուսումնասիրության և արձագանքման ողջ գործընթացը, այդ թվում CRM համակարգում մուտքագրել և թարմացնել հաճախորդի հարցումների և բողոքների վերաբերյալ տվյալները, համակարգել բաժնի ներսում բողոքների հետ կապված հանձնարարությունները, Բանկի ստորաբաժանումների մակարդակով բողոքների ուսումնասիրության գործընթացը, քննարկել հնարավոր լուծումները, կազմել և ուսումնասիրել պատասխան նամակները, ապահովել հաճախորդների հետ կապը, հետագայում նման բողոքներից խուսափելու նպատակով ըստ անհրաժեշտության նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ
-Կազմել մանրամասն ամսական և տարեկան հաշվետվություններ, ինչպես նաև ստացված բողոք-պահանջների և շնորհակալագրերի գծով հաշվետվություններ` ընդգրկելով վիճակագրական և վերլուծությունների տվյալները, գրաֆիկները և հաշվի առնելով առաջարկվող լուծումները, նախաձեռնված ներքին բարելավումները, ռիսկերը և այլ տեղեկություններ
Սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և աշխատանքներ.
-Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների և թեսթավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
-Աջակցել մեթոդական ցուցումների, ուսումնական նյութերի, իրավիճակային ուսումնասիրությունների, հաճախակի տրվող հարցերի, ինչպես նաև թեսթավորման նյութերի մշակմանը, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացի գնահատում և թեսթավորում
- Աջակցել սպասարկման որակի վերաբերյալ ներքին և արտաքին դասընթացների կազմակերպմանը, նման դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տրամադրել նյութեր և տվյալներ (օրինակ` բողոքների ուսումնասիրության դեպքերի մասին տեղեկություններ և այլն)
Մեթոդաբանական և իրավական կարգավորման հարցերով աջակցություն.
- Բանկի իրավաբանական ստորաբաժանման հետ համատեղ մշտապես թարմացնել բողոքների և պահանջների արձագանքման ընթացակարգը` ՀՀ ԿԲ կանոնակարգերին և ՀՀ այլ կիրառելի օրենքներին համապատասխան
- Սահմանված ժամկետներում թարմացնել բոլոր ներքին իրավական ակտերն ու ընթացակարգերը, այդ թվում բողոք-պահանջի/շնորհակալագրի ձևերը, բողոքների ուսումնասիրության և արձագանքման ընթացակարգերը, սպասարկման որակին և բողոք-պահանջների ուսումնասիրությանն առնչվող ՀՀ ԿԲ մեթոդական ուղեցույցները
- Սահմանված ժամկետում Բանկի կայքում, մասնաճյուղերի և գործակալությունների տարածքներում հրապարակել/տեղադրել բոլոր թարմացված նյութերը

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման ոլորտում
-Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
-MS Office ծրագրի գերազանց իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր, բանավոր)
-Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
-Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
-Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
-Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Սպասարկման որակի և բողոքների ավագ համակարգող @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment