Saturday, January 6, 2018

Job: Ավագ ՏՏ ցանցայ��ն ադմինիստրատոր at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա

Type: Լրիվ դրույք

Deadline: 14-Jan-18 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Ադմինիստրավորման բաժին, ՏՏ ցանցային սարքավորումների ադմինիստրավորման խումբ
ՊԱՇՏՈՆԸ` ավագ ՏՏ ցանցային ադմինիստրատոր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ցանցերի սպասարկում և կառավարում, ցանցային սարքավորումների և ծրագրերի տեղադրում և սպասարկում, ցանցի հետ կապված խնդիրների կարգավորում, ցանցի անվտանգության, հասանելիության և արդյունավետ աշխատանքի ապահովում, ինչպես նաև համակարգչային ծրագրերի տեղադրում, սպասարկում և կառավարում:

Responsibilities
-Կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասարկում
-RIP, OSPF և BGP ցանցային արձանագրությունների տեղադրում և սպասարկում
-Ցանցային անվտանգության գործիքների՝ firewall-ների, հակավիրուսային համակարգերի և ներխուժումների հայտնաբերման ու կանխարգելման համակարգերի կառավարում
-Ցանցային միացումների և ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրների բացահայտում, կարգավորում, լուծում և գրանցում
-Լարային հեռախոսների և այլ ՏՏ հեռահաղորդակցային սարքավորումների տեղադրում և սպասարկում
-Ցանցի աշխատանքի արդյունավետության մոնիտորինգ և ցանցի օպտիմալ արագության և հասանելիության ապահովում
-Ցանցային սարքավորումների (օրինակ՝ Cisco երթուղիչների և սվիչերի) տեղադրում, կարգաբերում և սպասարկում
-Ցանցային ծրագրերի (օրինակ՝ կազմակերպության հակավիրուսային կամ դիագնոստիկ ծրագրերի) տեղադրում, կարգաբերում և թարմացում
-Կենսական կարևորություն ունեցող ցանցային սերվերների վրա արտակարգ իրավիճակներում տեղեկատվության պահուստային կրկնօրինակման և վերականգնման համակարգերի տեղադրում և սպասարկում
-Ցանցային սերվերների (օրինակ՝ էլեկտրոնային նամակագրության սերվերների, VPN երթուղիչների, ներխուժումների բացահայտման համակարգերի, DNS և WEB սերվերների) սպասարկում
-Ընկերության համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերի, համապատասխան չափանիշների և շահագործման ընթացակարգերի կազմում և մշակում
-Ցանցերին և համակարգերին ներկայացվող պահանջների սահմանում

RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Հեռակա թիմերի հետ աշխատելու և նշված թիմերը կառավարելու փորձ
-Սխալների հաշվառման (ticketing) համակարգով աշխատելու փորձ
-Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն
-Սարքավորումների և ծրագրային խնդիրների կարգավորման փորձ
-Վեբ-հավելվածների իմացություն
-Windows և Linux համակարգերի օգտագործման հմտություններ
-Ինքնամոտիվացիա, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
-Խնդիրների կարգավորման գերազանց հմտություններ, աշխատանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն
-Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն
-Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-CCNA -ի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Benefits

Job URL: iJob.am - Ավագ ՏՏ ցանցային ադմինիստրատոր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment