Location: JobParser.Models.Location
Category: Sales/service management
Type: Full time
Deadline: 25-Feb-18 00:00:00
Salary:
Description
Responsibilities
• Ուսումնասիրում է մեծածախ հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների գործունեությունը և պահանջարկը,
• Մշակում է մեծածախ վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկներ,
• Կազմակերպում է B2B վաճառքի ամբողջ պրոցեսը՝ վաճառքի խորհրդատվությունից սկսած մինչև համապատասխան գործարքի ձևակերպումը,
• Պոտենցիալ հաճախորդներին լավագույնս ներկայացնում է Ընկերության ապրանքատեսականին, ինչպես նաև նոր բրենդերի ներմուծման հնարավորությունները,
• Վերլուծում է մեծածախ վաճառքից ստացված տվյալները ըստ հաճախորդների և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է առանձին հաճախորդների վաճառքների խթանմանն ուղղված միջոցառումներ,
• Մասնակցում է հաճախորդների տարբեր խմբերի համար նախատեսված գնային առաջարկների և համագործակցության պայմանների ստեղծման գործընթացին,
• Ներկայացնում է տարբեր կոմերցիոն միջոցառումների առաջարկներ՝ նոր, պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով,
• Մշտապես հետևում և ուսումնասիրում է շուկայի զարգացումներն ու նոր տենդենցները, ներկայացնում է առաջարկներ՝ մեծածախ վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
• Ուսումնասիրում է հաճախորդների կողմից առաջացած դժգոհությունները և բողոքները, վերլուծում է դրանց առաջացման պատճառները և ներկայացնում է դրանց նվազեցմանն ուղղված առաջարկներ,
• Ժամանակին բացահայտում է առկա կամ արտաքին շուկայից սպասվող հնարավոր վտանգները և ձեռնարկում է կանխարգելիչ գործողություններ դրանց դեմ:
RequiredQualifications
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում,
• Վաճառքների կազմակերպման և խթանման փորձ,
• Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
• Ազդեցիկ ներկայացման հմտություններ,
• Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
• Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
• Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
• MS office փաթեթի իմացություն:
Benefits
Job URL: iJob.am - ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ @ Alfa-Pharm CJSC
No comments:
Post a Comment