Location: JobParser.Models.Location
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական
Type: Լրիվ դրույք
Deadline: 25-Dec-17 00:00:00
Salary: Մրցակցային՝ հաշվի առնելով թեկնածուի փորձը և հմտությունները։
Description
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկ/ գեոմեխանիկի։
Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
Այլ պայմաններ՝
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:
Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` http://teghout.vallexgroup.am/uploaded/Docs/Short-info.pdf
Responsibilities
-գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ
-հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի և հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ
-պիեզոմետրերի և այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում
-մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում և ապամոնտաժում
-լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում և վերլուծություն
-վերահսկում հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգությունը
-ամսական հաշվետվություն պատրաստել հանքավայրի մշակված և մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին
RequiredQualifications
-բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում, «Լեռնային ապարների ֆիզիկայի և գործընթացների» իմացություն
-առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)
-անգլերեն և ռուսերեն լեզուների լավ կամ գերազանց իմացություն
-համակարգչի իմացություն՝ MS Office, AutoCAD փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի և Internet-ի իմացություն, կայունության հաշվարկի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
-բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն
Benefits
No comments:
Post a Comment