Location: Հայաստան, Երևան
Category: Գովազդ,Մարկետինգ, PR
Type: Լրիվ դրույք
Deadline: 07-Aug-17 00:00:00
Salary: 200,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` կազմակերպության S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Description
Ամերիաբանկը թվային և վիրտուալ աշխարհում առավել ինտերակտիվ լինելու, ժամանակին համընթաց շարժվելու և իր առկա ու պոտենցիալ հաճախորդների հետ առավել արդյունավետ հետադարձ կապ ապահովելու նպատակով փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ անձանց` սոցիալական մեդիաներում բանկի և բանկին առնչվող պաշտոնական էջերի համակարգման և առաջմղման համար:
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժին, Զարգացման դեպարտամենտ
ՊԱՇՏՈՆԸ` Սոցիալական մեդիաների մենեջեր (Հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի և Թվային մարքեթինգի խմբի մասնագետ)
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, Ք. Երևան
Responsibilities
-Մշակել Բանկի սոցիալական էջերի ակտիվացման և առաջմղման ռազմավարությունը
-Իրականացնել սոցիալական մեդիաների պաշտոնական էջերում ներկայացվող բովանդակության կառավարման ողջ գործընթացը` պարբերաբար ներկայացնել առաջարկություններ սոցիալական հարթակների բովանդակության վերաբերյալ՝ յուրաքանչյուր էջի բնույթին և նպատակային լսարանին համապատասխան. այս գործընթացի իրականացման ընթացքում սերտորեն համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ
-Ապահովել էջերի հետևողների թվի և ներգրավվածությունը աճը
-Իրականացնել սոցիալական մեդիաներում գովազդային արշավներ և տրամադրել համապատասխան հաշվետվություններ
-Վարել Բանկի սոցիալական մեդիաների պաշտոնական էջերի հաղորդագրությունները, ապահովել օպերատիվ հետադարձ կապն օգտատերերի հետ
-Կատարել սոցիալական կայքերում Բանկի և ոլորտի այլ խաղացողների էջերի վերլուծություններ
-Ելնելով շուկայական իրավիճակից և սոցիալական մեդիաներում շրջանառվող նորություններից` ներկայացնել տվյալ պահի համար արդիական կոնտենտի առաջարկություններ և ապահովել տարածման գործընթացը՝ սերտորեն համագործակցելով PR և սոցիալական մեդիա մոնիթորինգի թիմերի հետ
-Հետևել թվային մարքեթինգի և սոցիալական մեդիաների զարգացումներին և փոփոխություններին և հանդես գալ սոցիալական հարթակներում նոր լուծումների կիրառաման նախագծերով
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Նվազագույնը 2 տարվա համապատասխան փորձ
-Սոցիալակաև էջերի վարման, սոցիալական հարթակներում գովազդի տեղադրման ու դրանց արդյունավետության վերլուծություն իրականացնելու փորձ
-Վերլուծական նյութեր կազմելու հմտություններ
-Արագ կողմնորոշվելու և անընդհատ փոփոխվող միջավայրում արագ որոշումներ կայացնելու հմտություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Benefits
No comments:
Post a Comment