Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 09-Feb-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Գործառնական և ՏՏ ռիսկերի կառավարում՝ բացահայտում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ/հսկողություն և նվազեցում:
Ստորաբաժանում՝ Գործառնական ռիսկերի ծառայություն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 09/02/2020
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Բանկի բիզնես գործընթացների և ՏՏ համակարգերի հետ կապված գործառնական և ՏՏ ռիսկերի բացահայտում, գնահատում և մոնիթորինգ
-Գործառնական և ՏՏ ռիսկերի կառավարման մեթոդաբանության և համակարգի մշակում, կառավարում, կառավարման սկզբունքների և չափանիշների պարբերական վերանայում և զարգացում, լավագույն փորձի կիրառում
-Գործառնական և ՏՏ ռիսկերի քանակական և որակական վերլուծություն և գնահատում` բացահայտված ռիսկի ի հայտ գալու հավանականությունը և ազդեցությունը պարզելու նպատակով
-Գործառնական և ՏՏ ռիսկերի նվազեցման գործողությունների և վերահսկման մեխանիզմների ներդրում և մոնիթորինգ, ռիսկերի նվազեցման նպատակով դրանց արդյունավետության գնահատում
-Ռիսկերին առնչվող սթրես սցենարների մշակում, ռիսկի հիմնական ցուցանիշների մշակում և ներդրում
-Վերականգնման ծրագրերի մշակում և ներդրում
-Գործառնական ռիսկերից առաջացած կորուստների և ՏՏ պատահարների տվյալների բազայի կառավարում և վերլուծություն
-Գործառնական սահմանաչափերի և իրավասությունների համակարգի մշակում և վարում
-Ռիսկերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում, համապատասխան գործիքների մշակում
-Ռիսկերից ապահովագրման կառավարում (Բանկային ռիսկերի համապարփակ ապահովագրություն, կիբեր ապահովագրություն, գույքի, պատասխանատվության ապահովագրություն և այլն)
-Այլ աշխատանքներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կապված ռիսկերի կառավարման գործառույթների հետ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար վարչարարության, ՏՏ/տեխնիկական, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում
-Բանկային համակարգում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ գործառնական ռիսկերի կառավարման, ՏՏ (ծրագրավորում կամ ՏՏ համակարգերի կառավարում) և ՏՏ անվտանգության բնագավառներում
-Գործառնական և ՏՏ ռիսկերի կառավարման չափանիշների, լավագույն փորձի, բանկային օրենսդրության և կանոնակարգերի իմացություն
-Ձեռնարկությունների ՏՏ համակարգերի կառուցվածքի հետ կապված գիտելիքներ և աշխատանքային փորձ (հարթակներ, ցանցեր, ծրագրեր, տվյալների բազաներ և օպերացիոն համակարգեր)
-Տեղեկատվական անվտանգության հասկացությունների և սկզբունքների իմացություն, ներառյալ գաղտնիությունը, տեղեկատվության ամբողջականությունը և հասանելիությունը
-Ռիսկերի գնահատման մեթոդաբանությունների (վիճակագրական վերլուծություններ, սքորինգ, ինքնագնահատում, խոցելիության գնահատում, ներթափանցման թեստեր, ռիսկերի փոխանցում և այլն) գործնական կիրառման փորձ, սթրես սցենարների մշակում, ռիսկերի վերահսկման և մեղմացման մոտեցումներ, վերլուծության մեթոդներ (ճեղքվածք, ծախս-օգուտ, հիմնական պատճառի բացահայտում), բիզնես վերլուծության հաշվետվություններ, Microsoft Office-ի ծրագրերի (Excel, Word, Outlook) և ՀԾ Bank 4.0 համակարգի լիարժեք տիրապետում
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-Անհատապես և թիմի ներքո աշխատելու կարողություն
-Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն
-Ստեղծագործական մտածելակերպ, խորհրդատվական հմտություններ
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում
Benefits
Job URL: iJob.am - Գործառնական ռիսկերի ծառայության Ավագ մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment