Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 20-Oct-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ 2-րդ կարգի մասնագետ – ԳՏ, Վճարային քարտերով գործարքների մոնիթորինգի և տերմինալային ցանցի ուղեկցման բաժին
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ
Responsibilities
-Բանկի և վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն վճարային քարտերով իրականացված գործարքների մոնիթորինգի իրականացում՝ ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտման նպատակով: Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ղեկավարությանը տեղեկացում,
-Պրոցեսինգային կենտրոնից և վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության իրականացում, որի հիման վրա ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտում և ղեկավարությանը տեղեկացում,
-Վճարային համակարգերի կանոններին համաձայն հետգանձումների (ինչպես վճարային քարտերի թողարկման, այնպես էլ վճարային քարտերի սպասարկման մասով) գործընթացների ցիկլի (հետգանձում, 2-րդ ներկայացում, միջնորդավճարներ) և դրա հետ կապված բոլոր այլ գործընթացների վարում,
-Վճարային քարտերով գործարքների գծով բողոքարկումների գործընթացի հետ կապված վճարային համակարգերի հետ փաստաթղթաշրջանառության վարում,
-Քարտային գործարքների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ, վճարահաշվարկային համակարգերին ներկայացվող հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալների ապահովում,
-Բանկի վճարային քարտերով իրականացված գործարքների բողոքարկման գործընթացի արդյունքում համապատասխան հաշվապահակն ձևակերպումների իրականացում:
RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է քարտային գործառնությունների ուղղվածությամբ,
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (ցանկալի է),
-MS Office, Lsoft կամ համանման ծրագրերի իմացություն,
-ՀՀ աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն, բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն:
Benefits
No comments:
Post a Comment