Location: Հայաստան, Երևան
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 12-Sep-17 00:00:00
Salary: 640,000 ՀՀ դրամից մինչև 1,400,000 դրամ` Բանկի վարձատրության սանդղակի 8-րդ դասին համապատասխան:
Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կորպորատիվ և միջին դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ
Responsibilities
-Կորպորատիվ և միջին դասի հաճախորդների ֆինանսական և ձեռնարկատիրական վիճակի վերլուծության իրականացում, վարկունակության գնահատում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան
-Վարկային ռիսկի բացահայտման և զսպմանն ուղղված առաջարկությունների իրականացում
-Գործող վարկերի վերագնահատման իրականացում և ընթացիկ վերահսկողություն
-Վարկային ռիսկի գնահատման և զսպման մեխանիզմների մշակում, արդիականացում, համապատասխանեցում միջազգային ստանդարտներին
-Վարկային ռիսկի գնահատման գործընթացի համապատասխանության ապահովում օրենքներին
-Բաժնի արդյունավետ գործունեության և դրա` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության ապահովում
-Ռիսկերի գնահատման գործընթացում անհրաժեշտ արտաքին տեղեկատվության ձեռքբերման գործընթացի կազմակերպում
RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկային ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում
-MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացություն
-Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն
Benefits
No comments:
Post a Comment