Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 11-Aug-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կոնտակտային կենտրոն
ՊԱՇՏՈՆԸ` Մուտքային հաղորդակցության խմբի (Սպասարկման թիմ) մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, խաչաձև վաճառքների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի
-Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
-Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
-Անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել ստացված հարցումները համապատասխան անձանց և/կամ Բանկի մասնագիտացված ստորաբաժանումներին, հետևել հաճախորդների հարցումներին, կատարել համապատասխան գործողություններ (օրինակ՝ զանգերի փոխանցում, հաղորդագրությունների ընդունում, հետադարձ կապի հաստատում, զանգի պահում, զանգի ընդհատման կամ պատահական անջատման դեպքում քայլերի ձեռնարկում)
-Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
-Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն (բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, վեբ-զանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), ֆաքս և այլն)
-Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով
-Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
-Բացահայտել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջները/բողոքները և առաջադրել համապատասխան լուծումներ
-Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
-Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
-Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ
-Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 1-ը հաճախորդների սպասարկման ոլորտում
-Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
-Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է
-Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հաղորդակցական հմտություններ
-Ճնշման տակ աշխատելու ունակություն
-Բանակցություններ վարելու հմտություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
-Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Մուտքային հաղորդակցության խմբի (Սպասարկման թիմ) մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment