Location: Yerevan, Armenia
Category: Banking/credit
Type: Full time
Deadline: 23-Feb-20 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Գնահատել մասնաճյուղերից կանխիկ դրամական միջոցների պահանջարկը, կազմակերպել դրամական միջոցների ինկասացիան և ինկասացիոն ծառայությունների ուղերթները, պատրաստել համապատասխան լիազորագրերը,
- Վերահսկել մասնաճյուղերի կանխիկ դրամական միջոցների սահմանաչափերը,
- Կնքել կանխիկ ՀՀ դրամի և արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ գործընկեր բանկերի հետ, կազմակերպել թղթակցային հաշիվների համալրում, պատրաստել համապատասխան պայմանագրեր,
- Սահմանել արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, , նախաձեռնել փոխարժեքների փոփոխություն, Իրականացնել արտարժույթի շուկայի և մրցակիցների գնանշումների մշտական մոնիտորինգ և վերլուծություններ, պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
- Վերահսկել Բաց արտարժութային դիրքը,
- Կնքել արտարժութային և արժութային սվոփ գործարքներ, ռեպո գործարքներ և պատրաստել համապատասխան պայմանագրեր,
- Բանակցել դրամային և արտարժութային ավանդների տոկոսադրույքները, կազմակերպել պայմանագրերի ստորագրումը,
- Հետևել գանձապետական գործառնություններով ստանձնած պարտավորությունների և վարկային պայմանագրերով նախատեսվող վճարումների կատարման ժամանակացույցին,
- Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, մաթեմատիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- Բանկային և վարկային կազմակերպությունների օրենսդրության իմացություն,
- Մեծաքանակ և տարաբնույթ տվյալներից եզրահանգումներ կատարելու ունակություն,
- Վերլուծական և համադրական զարգացած մտածողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն, արագ ընկալելու և որոշում կայացնելու կարողություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Հուսալիություն, սթրեսակայունություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- MS Office-ի (մասնավորապես Word, Excel) լավ իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
* Աշխատանքը ժամանակավոր է՝ 9–12 ամիս (հնարավոր երկարաձգմամբ):
Benefits
Job URL: iJob.am - Treasury Department Specialist/ Dealer @ FINCA UCO CJSC
No comments:
Post a Comment