Thursday, January 23, 2020

Job: Արտաշա�� քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի ��եկավար at Armenian Caritas BNGO Company

Location: Artashat, Ararat Region, Armenia

Category: NGO/Nonprofit

Type: Full time

Deadline: 22-Feb-20 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  • Ղեկավարել/համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը` երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը և Հայկական Կարիտասի ռազմավարությանը:
  • Մշակել դրամաշնորհային ծրագրեր և/կամ աջակցել մշակման գործընթացներին:
  • Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումներ, ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ, առաջարկել լրացուցիչ ֆոնդահայթայթման գործընթացներ։
  • Մշակել տարեկան գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը;
  • Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` համաձայն ծրագրային պայմանագրերում նշված պահանջների և Հայկական Կարիտասի ներքին կանոնակարգի,
  • Հետևել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին,
  • Աջակցել կազմակերպության մոտակա և հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության և գործողությունների մշակման ու իրականացման գործընթացներին,
  • Ներկայացնել ամսական հաշվետվություններ Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավարին, ընթացիկ և վերջնական ծրագրային հաշվետվություններ՝ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպություններին։

RequiredQualifications

  • Բարձրագույն կրթություն, սոցիալական աշխատողի որակավորումը կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարման առնվազն 3 տարվա փորձ,
  • Կառավարման հմտություններ և գիտելիքներ,
  • Հանրային կապերի և հաղորդակցման ոլորտների փորձառություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel):

Benefits

Job URL: iJob.am - Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար @ Armenian Caritas BNGO

No comments:

Post a Comment