Location: Yerevan, Armenia
Category: Graphics
Type: Full Time
Deadline: 04-Sep-18 00:00:00
Salary: N/A
Description
"Զիգզագ" Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ստեղծագործ մտքով, յուրահատուկ և ինքնատիպ լուծումներ առաջարկող վեբ և գրաֆիկական դիզայների:
Responsibilities
-Առաջարկել ստեղծարար գաղափարներ` "Զիգզագ" ընկերության գովազդային նյութերը վեբ, գրաֆիկական, ցանկալի է նաև վիդեո դիզայնի միջոցով նախագծելու:
-Պատրաստել "Զիգզագ" ընկերության պրոմո էջերի, վեբ վահանակների (բաններներ), վեբ էջերի, կայքերի և այլ հարթակների դիզայնը:
-Պատրաստել կայքի համար այլ նյութերի դիզայնը՝ սլայդեր, բաններ և այլն, իրականացնել ադապտիվ վերափոխումներ:
-Հետևել վեբ դիզայնի բնագավառում վերջին միտումներին և տեխնոլոգիաներին, կիրառել դրանք առօրյա աշխատանքում:
-Պատրաստել "Զիգզագ" ընկերության գովազդային պաստառների, վահանակների և այլ տպագրական նյութերի դիզայնը` ըստ պահանջի:
-Հետևել գովազդային նյութերի տպագրության գործընթացին:
-Ըստ անհրաժեշտության, պատրաստել Ընկերության վիդեո գովազդները, այլ տեսահոլովակները, ադապտացնել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող տեսահոլովակները, եթե կա նման աշխատանքների փորձառություն:
-Պատասխանատու լինել Ընկերության կորպորատիվ ոճի պահպանման համար:
-Պահպանել և կատարելագործել աշխատանքի որակը
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն գրաֆիկական դիզայնի, վեբ դիզայնի ոլորտներում
-Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDraw, HTML, CSS, Adobe After effect, ծրագրերի իմացություն
-Adobe Premier, եռաչափ նյութերի պատրաստման (3D մոդելավորում, 3D անիմացիա) ծրագրերի իմացությունը ողջունելի է
-Ընդհանուր գիտելիքներ SEO (որոնողական ծրագրերի օպտիմալացման) բնագավառում
-Գերազանց հմտություններ դիզայնի և լուսանկարների խմբագրման ծրագրերի բնագավառում
-Գործնական գիտելիքներ գովազդային նյութերի նախագծման, արտադրման, մոնտաժման, տպագրման աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ /վահանակներ, պաստառներ, բուկլետներ, ամսագրեր, այլ գովազդային կրիչներ, ցանկալի է նաև գովազդային վիդեոներ/
-Պրոմո էջերի պատրաստման ունակություն
-Թիմում աշխատելու, ժամկետների մեջ աշխատանքը կոկիկ ու արհեստավարժ կատարելու ունակությամբ ճկուն, նպատակասլաց անձնավորություն
Benefits
No comments:
Post a Comment