Location: JobParser.Models.Location
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Ուսուցում/Վերապատրաստում
Deadline: 15-Feb-18 00:00:00
Salary: N/A
Description
«Ինստիգեյթ Դիզայն» ընկերությունը, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հետ համատեղ, հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն ք․ Երևանում տեխնիկական բուհերի ավարտական կուրսի ուսանողների և շրջանավարտների համար։
Դասընթացը կազմակերպվում է 2 փուլով՝
• 1֊ին փուլ՝ տեսական և գործնական դասընթաց, որը կսկսվի ս/թ մարտի 1-ից,
• 2֊րդ փուլ՝ ուսումնառություն «Ինստիգեյթ Դիզայն» ընկերությունում առաջին փուլի լավագույն շրջանավարտների համար։
Դասընթացն ընդգրկում է հետևյալ թեմաները՝
• համակարգչի կառուցվածք և օպերացիոն համակարգեր (GNU Linux OS),
• ծրագրի մշակման պրոցես և գործիքներ (XP/SCRUM, QA, vim, svn/git, gcc,...),
• ինտերպրետացվող/սկրիպտային լեզուներ (bash, python),
• STL և ընդհանրացված ծրագրավորման հիմունքներ,
• օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ,
• պատկերների մշակման հիմունքներ,
• ներդրված համակարգերի ծրագրավորում։
Դասընթացներն անվճար են, ուսուցման ընթացքում կլինեն ընթացիկ և ավարտական քննություններ։
Դասընթացի ավարտին ուսանողներին կտրվի հավաստագիր՝ քննության գնահատականներով։
Դասընթացները կանցկացվեն ամեն օր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30 – 18.30՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» երևանյան գրասենյակում՝ Ծարավ Աղբյուրի 134/1 հասցեում։
Դասընթացի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։
Responsibilities
-N/A
RequiredQualifications
-Ընդունելության պայմաններն են՝
-բարձրագույն մաթեմատիկայի գիտելիքներ
-որևէ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի իմացություն
-անգլերենի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն
Benefits
Job URL: iJob.am - Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ @ Instigate Design CJSC
No comments:
Post a Comment