Wednesday, August 7, 2019

Job: Տրանսպորտային Լոգիստիկայի Ավագ Մ��նեջեր at Shopia Company

Location: Yerevan, Armenia

Category: Առաքում, բեռնափոխադրում

Type: Լրիվ դրույք

Deadline: 07-Sep-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
Շոպեքս ՍՊԸ – ն փնտրում է արհեստավարժ և մոտիվացված աշխատակցի՝ Լոգիստիկայի Մենեջերի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Լոգիստիկայի Մենեջերի պարտականությունների մեջ է մտնում ցուցակագրել ներգնա/արտագնա բեռնափոխադրումները, ղեկավարել պահեստի աշխատակիցներին, ապահովել բեռնափոխադրման առավելագույնս ցածր գին։ Հաջողակ թեկնածուն պետք է նաև պատասխանատու լինի առաջադրանքները սեղմ ժամկետներում կատարման համար, գույքագրման անցկացման և դրա արդյունքում բացահայտված շեղումների պատճառների մասին հաշվետության կազմման համար։ Եթե նախկինում ունեցել եք նմանատիպ աշխատանքներ ղեկավարելու փորձ և կարողանում եք աշխատել դինամիկ զարգացող միջավայրում, ապա ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ։

Responsibilities
-Գույքագրման անցկացում և պահեստի ապրանքների շարժի վերահսկողություն
-Մուտքային և ելքային բեռնափոխադրումների ժամանակացույցի կազմում և դրան հետևում
-Պահեստի անձնակազմի հավաքագրում և վերապատրաստում
-Ապրանքների առաքման կազմակերպում ըստ սահմանված ժամանակացույցի և հաճախորդների պահանջների
-Տրանսպորտային և առաքման ծառայությունների արդյունավետ ու քիչ ծախսատար տարբերակաների գնահատում և ներկայացում, որոնք կբավարարեն նախապես սահմանված չափորոշիչներին
-Բեռնափոխադրողների հետ բանակցությունների վարում մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ
-Հաճախորդների սպասարկման գրանցամատյանների վարում և սահմանված անվտանգության կանոնների պահպանում

RequiredQualifications
-Բակալավրի աստիճան կառավարման և դրան հարակից ոլորտներում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում
-Սպառողական ապրանքների իրացման շրջանառության լավ իմացություն
-Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
-Բանավոր և գրավոր շփման հիանալի ունակություններ
-MS Office և պահեստի շարժի հաշվառման ծրագրերի լավ իմացություն
-Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Տրանսպորտային Լոգիստիկայի Ավագ Մենեջեր @ Shopia

No comments:

Post a Comment