Thursday, July 6, 2017

Job: Սոցիալական մեդիա մոնիթորինգի թիմի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Գովազդ,Մարկետինգ, PR

Type: Լրիվ դրույք

Deadline: 20-Jul-17 00:00:00

Salary: 500,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Description
Ամերիա ընկերությունների խումբը թվային և վիրտուալ աշխարհում առավել ինտերակտիվ լինելու, ժամանակին համընթաց շարժվելու և իր առկա ու պոտենցիալ հաճախորդների հետ առավել արդյունավետ հետադարձ կապ ապահովելու նպատակով փնտրում է նախաձեռնող, նորարար, ժամանակակից, շփվող սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ անձանց` Social Media Monitoring-ի գործընթացն իրականացնելու համար:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒն: Ամերիախումբ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` n/a
ՊԱՇՏՈՆ: Սոցիալական մեդիա մոնիթորինգի թիմի փորձագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

Responsibilities
-Օրաթերթերի, ամսագրերի, ինտերնետ կայքերի, նորությունների, սոցիալական կայքերի (Facebook, Tweeter, Instagram, LinkedIn, Google+, YouTube և այլն) երբեմն նաև ռադիոյի, հեռուստատեսության ամենօրյա մոնիտորինգ Խմբի բրենդի և Խմբի կազմակերպությունների մասով
-Մոնիտորինգների արդյունքների վերլուծություն, կանխատեսումների իրականացում, հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
-Նորությունների, սոցիալական կայքերում արված մեկնաբանությունների ուսումնասիրություն, վերլուծություն, արձագանքում
-Սոցիալական ակտիվության միտումների ուսումնասիրություն, կանխատեսում
-Միջազագային լավագույն փորձի ուսումնասիրություն և կիրառում
-Սոցիալ-մեդիա ավտոմատացված մոնիտորինգի գործիքների ուսումնասիրություն, ներդրում, կիրառում
-Համագործակցություն PR թիմի հետ
-Համագործակցություն ոլորտի այլ կազմակերպությունների հետ
-Թիմի աշխատանքների կոորդինացում
-Ղեկավարությանը հաշվետվությունների ներկայացում
-Նախագծերի ղեկավարում

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Նվազագույնը 3 տարվա համապատասխան փորձ սոցիալական մոնիթորինգի, content writing-ի ոլորտում: ՏՏ փորձառություն կդիտվի որպես առավելություն:
-Դետալներին ուշադրություն դարձնելու և մանրուքները նկատելու ունակություն
-Վերլուծական հմտություններ
-Թիմ կառավարելու, թիմի աշխատանքը համակարգելու ունակություն
-Սոցիալական կայքերի և փնտրման համակարգերի ընդլայնված գիտելիքներ և փորձառություն, առկա գործիքների հմուտ կիրառում
-Ուսումնասիրված և հավաքագրված տվյալները և տեղեկատվությունը ճիշտ տարանջատելու, կարևորն անկարևորից առանձնացնելու, վերլուծական մտածողությու և որոշումներ կայացնելու ունակություն
-Արագ կողմնորոշվելու և անընդհատ փոփոխվող միջավայրում արագ որոշումներ կայացնելու հմտություն
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Սոցիալական մեդիա մոնիթորինգի թիմի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment