Tuesday, May 14, 2019

Job: Բովանդակության և թվային հաղորդակցության համակարգող at Հայաստա��ում ֆրանսիական համալս��րան/ French University in Armenia (UFAR) Company

Location: Yerevan, Armenia

Category: Communications/Journalism

Type: Full time

Deadline: 13-Jun-19 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Գրաֆիկական նյութերի պատրաստում  և ծառայություն մատուցողների հետ հարաբերություններ

  • Պատրաստում է պարբերաբար տպագրվող նյութերը (դիմորդի ուղեցույց, ինստիտուցիոնալլ գրքույկ, մասնագիտական ներգրավվածության մասին գրքույկներ, տարեկան հաշվետվություններ և այլն)՝ պահպանելով գործող գրաֆիկական կանոնները և առաջարկելով բարելավումներ :
  • Պատրաստել կոնկրետ միջոցառումների առնչվող նյութեր (լոգոներ, պաստառներ, բուկլետներ, կատալոգներ, ժամանակավոր ինտերնետային կայքեր և այլն)՝ պահպանելով գործող գրաֆիկական կանոնները:
  • Կենտրոնի պատասխանատուի հետ համագործակցաբար առաջարկել գրաֆիկական կանոնների բարեփոխումներ :
  • Մշակել «հաղորդակցության նյութերի փաթեթ» (փաստաթղթերի մոդելներ, լոգոյի օգտագործման ուղեցույց, հաղորդակցության կանոններ) նախատեսվածհամալսարանի բաժինների համար :
  • Հետևել նյութերի պատրաստմանը (օրացույցին, , սահմանված պահանջների պահպանմանը, ծախսերին) ծառայություն մատուցողների հետ համագործակցելու դեպքում :

Բովանդակության ստեղծում և կառավարում

  • Ապահովել լուսանկարահանումը ՀՖՀՀ-ի բոլոր միջոցառումների ժամանակ՝ հետևելով լուսաբանումներում տարածվող հաղորդագրություններին :
  • Մշակել թվային նկարները՝ դրանց որակն ու տեսանելիությունը (կադրավորում, գունավորում և այլն) բարձրացնելու համար :
  • Կատարել լուսանկարահանում, տեսանկարահանում և աուդիոձայնագրություններ (ուսանողների, տնօրինության, գործընկերների  վկայություններ, և այլն) և օպտիմալացնել դրանց տեսանելիությունը :
  • Պատրաստել ինֆոգրաֆիկա  :
  • Ներդնել և թարմացնել ֆոտոդարան և վիդեոդարան համապատասխան հղումներով ու նկարագրությամբ :

Թվային հաղորդակցում

  • Աջակցել թվային հաղորդակցության պլանի մշակմանը (նախապես սահմանված հիմնաբառեր, օրացույց, թիրախային խմբեր, հաղորդակցության նոր ձևաչափերի զարգացում)՝ կենտրոնի պատասխանատուի հետ համագործակաբար :
  • Ղեկավարել ՀՖՀՀ-ի բոլոր ինստիտուցիոնալ սոցիալական ցանցերը (Facebook, Twitter, Instagram, YouTube և այլն) :
  • Ապահովել ՀՖՀՀ-ի ինստիտուցիոնալ կայքի բովանդակության թարմացումն ու նորությունների տեղադրումը :
  • Մասնակցել և առաջարկություններ անել ՀՖՀՀ-ի ինստիտուցիոնալ ինտերնետային կայքի վերափոխման ծրագրի շրջանակում :
  • Կազմել ցանցերի գործունեության, դրանց հիմնավոր լինելու մասին զեկույցներ, հաշվետվություններ և անհրաժեշտության դեպքում առաջարկել ռազմավարություններ սոցիալական ցանցերում ՀՖՀՀ-ի տեսանելիությունը մեծացնելու համար :

Ցանցերի վարում

  • Համապատասխան բաժնի հետ համագործակցաբար՝ աջակցել շրջանավարտների ասոցիացիային հաղորդակցության և միջոցառումների գործում և փոխանցել  նրանց սպասելիքներին ու կարիքներին համապատասխան տեղեկատվություն :
  • Վերահսկել ֆեյսբուքյան թեմատիկ խմբերը և դրանք  համալրել համապատասխան բովանդակությամբ :
  • Հիմնավորել և ստեղծել նոր ցանցեր, որոնք ընդունակ են գրավեկ  նոր լսարան:
  • Վարել ուսանողների հետ հաղորդակցությունը՝ հանրային կապերի և միջոցառումների համակարգողի հետ համագործակցաբար :
  • Հանրային կապերի և միջոցառումների համակարգողի հետհամագործակցաբար՝ առաջարկել նորարարական և թիրախավորված պարբերական միջոցառումների ձևաչափեր, որոնք բխում են ցանցերի սպասելիքներից :

RequiredQualifications

Կրթություն

  • Մագիստրատուրայի 2-րդ կուրսի  կամ դրան համարժեք դիպլոմ դիզայնի, մարքեթինգի, գրաֆիկայի, հաղորդակցության կամ աշխատանքին առնչվող ոլորտում

Փորձ

  • Գրաֆիկական աշխատանքների փորձը պարտադիր է, թեկնածուները կարող են ներկայացնել իրենց աշխատանքների պորտֆոլիոն :
  • Թվային մարքեթինգի կամ « համայնքի համակարգման »  ոլորտում փորձը ցանկալի է

Հմտություններ

  • Photoshop-ի, Indesign-ի և աուդիո-վիդեո նյութերի  մոնտաժի ծրագրի իմացությունը պարտադիր է :
  • Ֆրանսերենի (գրավոր և բանավոր) պարտադիր իմացություն, անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Արագաշարժություն՝ հրատապ առաջադրանքները կատարելու համար
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ընդհանուր և մշակութային զարգացվածություն
  • Առաջարկություններ անելու կարողություն և նախաձեռնողականություն
  • Հասանելիություն (միջոցառումները կարող են տեղի ունենալ երեկոյան կամ հանգստյան օրերին)
  • Շփման և հաղորդակցման հմտություններ
  • Բազմաֆունկցիոնալ աշխատանքներ կատարելու կարողություն

Ընտրված թեկնածուին հնարավոր է առաջարկվեն լրացուցիչ դասընթացներ :

Benefits

Job URL: iJob.am - Բովանդակության և թվային հաղորդակցության համակարգող @ Հայաստանում ֆրանսիական համալսարան/ French University in Armenia (UFAR)

No comments:

Post a Comment