Friday, May 17, 2019

Job: Մա��րածախ բիզնեսի զարգացմ��ն վարչության պետ at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 25-May-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության պետ

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
-Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
-Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա մանրածախ նոր ծառայությունների ներդնման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում և պլանավորում,
-Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակման և ներկայացման կազմակերպում և դրա նկատմամբ հսկողություն,
-Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
-Վարչության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացման, պրոցեսների կանոնակարգման համար իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, վերահսկում,
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
-Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին:

RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
-Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում:
-Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
-MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն,
-Մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն (ցանկալի է),
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):

Benefits

Job URL: iJob.am - Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության պետ @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment