Wednesday, August 15, 2018

Job: Sharepoint համակարգի ավագ ադմինիստրատոր at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Sep-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ադմինիստրավորման բաժին, համակարգերի ադմինիստրավորման խումբ

ՊԱՇՏՈՆԸ` Sharepoint համակարգի ավագ ադմինիստրատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
-վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` համակարգերի տեղադրում, արդիականացում, սպասարկում և կառավարում, սարքավորումների և ծրագրերի տեղադրում և սպասարկում, տեխնիկական խնդիրների կարգավորում, համակարգերի անվտանգության, հասանելիության և աշխատունակության ապահովում:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Իրականացնել Sharepoint համակարգի առցանց կարգավորում, ադմինիստրավորում և սպասարկում
-Թարմացնել սարքավորումների ներկառուցված ծրագրերը, տեղադրել Windows OS և Microsoft խոցելիությունների վերացման ծրագրեր (security patch)
-Մշակել և սպասարկել ներքին և արտաքին Sharepoint կայքեր կազմակերպության կարիքների համար
-Ապահովել Sharepoint համակարգերի, ծրագրերի և տվյալների բազաների ռեզերվային կրկնօրինակման և վերականգնման փաստաթղթավորված և փորձարկված ընթացակարգերի առկայությունը
-Սպասարկել Sharepoint ծրագրերը տարբեր ոլորտներում (բիզնես, արտադրություն, ճարտարագիտություն)
-Փորձարկել Sharepoint ծրագրերը, համագործակցել ծրագրավորողների հետ բիզնեսի համար նախատեսված ծրագրերի կամ կայքերի մշակման ընթացքում
-Իրականացնել ուսուցում Sharepoint համակարգի և դրա հիման վրա մշակված կայքերի և հավելվածների օգտատերերի համար
-Ըստ անհրաժեշտության աջակցել տեխնիկական օժանդակման խմբին Sharepoint ծրագրերին վերաբերող հարցերի դեպքում
-Մասնակցել երրորդ անձանց կողմից մշակված ծրագրերի և համակարգերի գնահատմանն ու ներդրմանը
-Մշակել էժան, արդյունավետ և ճկուն համակարգեր
-Տեղեկացված լինել կազմակերպության ստորաբաժանումների ՏՏ ռազմավարությունների մասին, նպաստել դրանց մշակմանը

RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
-Ինքնամոտիվացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
-Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-Սխալների հաշվառման (ticketing) համակարգով աշխատելու փորձ
-Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն
-Համակարգերի խոցելիությունների և անվտանգության խնդիրների իմացություն
-High availability և Failover խմբավորման համակարգերի հետ աշխատելու փորձ
-Խնդիրներ լուծելու հմտություններ, առաջադրանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Sharepoint համակարգի ավագ ադմինիստրատոր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment