Friday, August 10, 2018

Job: Ջեռուցման, օդափոխության �� օդորակման համակարգեր�� ինժեներ at Integral Design & Engineering LLC Company

Location: Yerevan, Armenia

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 19-Aug-18 00:00:00

Salary: N/A

Description
Ընկերությանն անհրաժեշտ է Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի ինժեներ:

Responsibilities
-Մշակել ինժեներական լուծումներ ջեռուցման, հովացման ու օդափոխության համակարգերի կառուցման/վերակառուցման համար
-Նշված համակարգերի տեղակայման, գործարկման, կարգաբերման ու սպասարկման աշխատանքների իրականացման կանոնակարգերի մշակում ու այդ կանոնակարգերով նախատեսված գործառույթների վերահսկում:
-Սարքավորումների գործարկման, կարգաբերման, անսարքությունների հայտնաբերման, վերացման ու սպասարկման աշխատանքների իրականացում
-Տեխնիկական մասնագրերի նախապատրաստում, սարքավորումների ընտրություն, բնութագրերի համեմատական վերլուծություն
-Տվյալ բնագավառում գործող նորմերի ու ստանդարտների փոփոխությունների ու նորամուծությունների մշտական մոնիթորինգ ու իրականացվող գործառույթների համապատասխանության ապահովում
-Սարքավորումների տեղակայման, գործարկման ու սպասարկման ուղեցույցների պահանջների լուսաբանում այդ աշխատանքներն իրականացնող մասնագետների համար
-Նախագծերի տեխնիկական մանրամասների լուսաբանում ու փորձաքննություն
-Տեղակայման աշխատանքներն իրականացնող մասնագետների հրահանգավորում, իրականացվող ծրագրերի տեխնիկական մանրամասների իրազեկության մակարդակի բարձրացում

RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկա-մաթեմաթիկական կրթություն
-Ամուր տեսական գիտելիքներ (էլեկտրականություն, թերմոդինամիկա, մեխանիկա) ու պրակտիկ աշխատանքի հմտություններ
-Առնվազն 1(մեկ) տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-Բնագավառում գործող տեղական ու միջազգային նորմերի իմացություն
-Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն՝ ներառյալ Excel, AutoCAD
-Լեզուների իմացություն՝ վարժ հայերեն, ռուսերեն գրավոր ու բանավոր; անգլերենի տեխնիկական տերմինաբանության վարժ իմացություն, խոսակցական առնվազն միջին մակարդակ: Իտալերենի կամ գերմաներենի իմացությունը համարվում է առավելություն

Benefits

Job URL: iJob.am - Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի ինժեներ @ Integral Design & Engineering LLC

No comments:

Post a Comment