Tuesday, August 14, 2018

Job: Նախա��ծերի կառավարման գրասե��յակի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Գործադիր պաշտոններ

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Sep-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ` Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
-վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Ամերիաբանկը փնտրում է փորձառու, բծախնդիր և մոտիվացված մասնագետի՝ Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար: Թեկնածուն պետք է լինի նպատակասլաց, հետևողական, ունենա առաջնորդության ուժեղ հմտություններ: Նա պատասխանատու է լինելու նախագծերի իրականացման սահմանված կարգին, մեթոդաբանությանը և չափանիշներին համապատասխան բանկի բոլոր նախագծերի իրականացման համար, նախագծերի կառավարման չափանիշների պահպանման և ճանապարհային քարտեզների պատշաճ կազմման և կիրառման համար: Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարը ապահովում է յուրաքանչյուր նախագծի իրականացման համար համապատասխան մշակույթի, նոր աշխատելաոճի և նոր ընթացակարգերի ներդնումը, որը թույլ կտա իրականացնել նախագծերն ավելի արագ ու արդյունավետ կերպով: Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարը հաշվետու է Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենին, սերտորեն համագործակցում է բանկի շահագրգիռ կողմերի և նախագծերի ղեկավարների հետ, նրանց համար հիմնավորում նոր գաղափարները՝ նպաստելով դրանց օգտին որոշումների կայացմանը, և ապահովում իր աշխատանքի արդյունքների տեսանելիությունը բանկի ղեկավարության համար:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: Բանկի վարձատրության «O/M» սանդղակին (1,000,000-ից 2,000,000 ՀՀ դրամ) համապատասխան «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Առաջնային պատասխանատվություն կրել նախագծերի կառավարման գործընթացների, մեթոդաբանությունների, ընթացակարգերի և գործիքակազմի մշակման, ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ ապահովելով նախագծերի կառավարման համընդհանուր մոտեցման ներդնումը և գործընթացի բոլոր տարրերի բարելավումը
-Խորհրդատվություն և ուղղորդում տրամադրել նախագծերի ղեկավարներին և նրանց թիմերին նախագծերի կառավարման գործընթացների, ռեսուրսների, որակի վերահսկման, ղեկավարման, կանոնակարգման, գործիքակազմի և չափանիշների կիրառման վերաբերյալ
-Ղեկավարել ըստ առաջնահերթության նախագծերի դասակարգման և գործունեության հիմնական ուղղությունների կարիքներին համապատասխանեցման գործընթացը
-Աջակցել նախագծերի համար ռեսուրսների հայթայթման և պլանավորման գործընթացում, լուծել տարբեր նախագծերի միջև ռեսուրսների բաշխման հարցերը
-Իրականացնել նախագծերի կատարողականի, հիմնական փուլերի, սահմանված թիրախային ցուցանիշների ապահովման մոնիթորինգ, ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ նախագծերի պորտֆելի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում առաջացող խնդիրների լուծման համար դիմել ղեկավարությանը
-Ապահովել նախագծերի կառավարման չափանիշների և ընթացակարգերի պահպանումը
-Պահպանել կապը նախագծերի հովանավորների և շահագրգիռ կողմերի հետ, ապահովել համընդհանուր տեղեկացվածությունը, ներգրավվածությունը և հաղորդակցումը
-Անհրաժեշտության դեպքում խնդիրներ սահմանել նախագծերի ղեկավարների և նրանց թիմերի համար՝ ապահովելու համար նրանց կողմից նախագծի բոլոր մանրամասների ընկալումը և իրականացման պատշաճ պլանավորումն ու կառավարումը
-Ապահովել, որ Նախագծերի կառավարման գրասենյակը ծառայի որպես նախագծերի կառավարման և իրականացման ոլորտում փաստաթղթերի, աջակցության, ուղղորդման և չափանիշների սահմանման աղբյուր
-Մասնակցել նախագծերի կառավարումն ստուգելու գործընթացին՝ ապահովելու համար համապատասխանությունը կազմակերպության չափանիշներին և ընթացակարգերին
-Ղեկավարել նախագծերի կառավարման ոլորտում անձնակազմի ուսուցումը և մասնագիտական զարգացումը

RequiredQualifications
-Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
-Առնվազն 5 տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
-Ֆինանսական և/կամ բանկային հատվածում փորձը կդիտվի որպես առավելություն
-Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
-Ուշադրություն մանրուքների նկատմամբ, բծախնդրություն, հետևողականություն, նպատակասլացություն
-Առաջնորդության, որոշումների կայացման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
-Թիմերի ուսուցման և մենթորինգի փորձ
-Բանակցելու, հարաբերություններ կառավարելու գերազանց հմտություններ, դիվանագիտական ձիրք՝ մարդկանց համոզելու, ազդեցության համապատասխան մակարդակ ապահովելու համար
-Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
-Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
-Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
-Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու զարգացած հմտություններ
-Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-Ապագայի բիզնեսի համար բարձրակարգ լուծումներ մշակելու ձգտում, ներգրավվածություն և սեր

Benefits

Job URL: iJob.am - Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment