Tuesday, August 14, 2018

Job: Ավա�� ադմինիստրատոր at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Sep-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ադմինիստրավորման բաժին, համակարգերի ադմինիստրավորման խումբ

ՊԱՇՏՈՆԸ` Ավագ ադմինիստրատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
-վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Համակարգերի տեղադրում, արդիականացում, սպասարկում և կառավարում, համակարգչային սարքավորումների և ծրագրերի տեղադրում և սպասարկում, խնդիրների կարգավորում, համակարգերի անվտանգության, հասանելիության և արդյունավետ աշխատանքի ապահովում:

Responsibilities
-Թարմացնել սարքավորումների ներկառուցված ծրագրերը, տեղադրել Windows OS և Microsoft հավելվածների խոցելիությունների վերացմանն ուղղված փաթեթներ (security patch)
-Իրականացնել համակարգերի մշտադիտարկում, ստուգել սարքավորումների, սերվերների, համակարգերի և հիմնական գործընթացների ամբողջականությունն ու հասանելիությունը, համակարգերի և հավելվածների գործողությունների մատյանները, պարբերական գործողությունների (ռեզերվային կրկնօրինակում և այլն) կատարումը
-Սպասարկել և թարմացնել վիրտուալիզացման միջավայրը, իրականացնել վիրտուալ համակարգերի նախանշված ռեզերվային կրկնօրինակում և պատճենում
-Բացահայտել, կարգավորել, լուծել և գրանցել համակարգերի աշխատանքի արդյունավետության հետ կապված խնդիրները
-Մշակել համակարգերի տեխնիկական փաստաթղթերը, չափանիշները և շահագործման ընթացակարգերը
-Հետևել ՏՏ ոլորտի զարգացմանը և միտումներին և անհրաժեշտության դեպքում ներդնել դրանք կազմակերպությունում
-Արագ ընդլայնել գիտելիքը կազմակերպությունում կիրառվող հավելվածների վերաբերյալ
-Անհրաժեշտության դեպքում աշխատել և համակարգերն սպասարկել ոչ աշխատանքային ժամերին և օրերին

RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում
-Ինքնամոտիվացում, նրբանկատույթուն և կազմակերպվածություն
-Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-Հայտերի (ticketing) համակարգով աշխատելու փորձ
-Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն
-Սերվերների, Active Directory, MS SQL, SCVMM, Hyper-V և VMWare իմացություն
-Համակարգերի խոցելիությունների և անվտանգության խնդիրների իմացություն
-Վիրտուալացման (Hyper-V կամ VMware) փորձ, ներառյալ clustering, VM migration և Hyper-V replication
-High availability և Failover համակարգերի հետ աշխատելու փորձ

Benefits

Job URL: iJob.am - Ավագ ադմինիստրատոր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment