Friday, July 6, 2018

Job: Ծրագրավորման գծով տնօրեն at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 07-Jul-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ` Ծրագրավորման գծով տնօրեն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Մենք փնտրում ենք եռանդուն, մոտիվացված և նպատակասլաց ծրագրավորման գծով տնօրենի, ով ունի ժամանակակից տեխնոլոգիաների և ծրագրավորման գործիքների միջոցով ընկերության համար մեծամասշտաբ ծրագրերի մշակման փորձ: Ծրագրավորման գծով տնօրենը ծրագրավորողների իր մասնագիտացած թիմի հետ միասին ուղղակի կերպով պատասխանատու է լինելու բանկային գործունեության համար պահանջվող ծրագրերի և թվային լուծումների մշակման համար՝ տեխնիկական գիտելիքներն ու փորձն ուղղելով համապարփակ ծրագրային լուծումների, հաճախորդի և սերվերի կողմում (back-end և front-end) ծրագրերի և «agile» մեթոդով ծրագրային լուծումների մշակմանը: Ծրագրավորման գծով տնօրենը սերտորեն համագործակցելու է նաև Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտի և համապատասխան թիմերի ղեկավարների, պրոդուկտների պատվիրատուների, ՏՏ դեպարտամենտի և Գործընկերների հետ և ղեկավարելու է ծրագրային ապահովման բուն մատակարարման և առկա համակարգերի հետ ինտեգրման գործընթացը: Ծրագրավորման գծով տնօրենը հաշվետու է լինելու Բանկի գլխավոր տնօրենին, պատասխանատու է լինելու տեխնոլոգիական տեսլականի իրագործման և իր գործունեության ընթացքն ու արդյունքները Բանկի վերին օղակի ղեկավարների, այդ թվում՝ Տնօրենների խորհրդի նախագահի համար տեսանելի դարձնելու համար: Ծրագրավորման գծով տնօրենը ղեկավարելու է հետևյալ գործառույթներն իրականացնող մասնագիտացած թիմերը` Front-end ծրագրավորում (այդ թվում՝ բջջային հավելվածների մշակում), Back-end ծրագրավորում, ավտոմատացման և ինտեգրման ծառայություններ,ո րակի ապահովում,տ եխնիկական փաստաթղթերի մշակման մասնագետներ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային, բանկի վարձատրության M/P սանդղակին (2,000,000-ից 4,000,000 ՀՀ դրամ) համապատասխան
"Ամերիաբանկ" ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Ապահովել ծրագրերի և թվային լուծումների մշակման ու ներդրման ուղղությամբ ընկերության ռազմավարության ու տեսլականի իրագործումը
-Սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է ապահովել արտադրանքի որակը՝ օգտագործելով ծրագրավորման մի քանի լեզուներով և գործիքներով կոդավորման հմտությունները
-Մշակել բանկային գործունեության համար անհրաժեշտ ծրագրեր, թվային և ավտոմատացված լուծումներ՝ ապահովելով ընկերության կարիքներին և պահանջներին համապատասխան որակ
-Ապահովել ծրագրավորման «agile» մեթոդաբանությունների կիրառումը
-Անմիջականորեն ղեկավարել ծրագրային ինժեներիայի և ծրագրավորման թիմերը
-Համագործակցել Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտի, պրոդուկտների պատվիրատուների, համապատասխան թիմերի և ՏՏ դեպարտամենտի հետ՝ ծրագրավորման և գործարար արժեքների մշակման նպատակով համապատասխան մշակույթ ձևավորելու համար, աշխատակիցների տաղանդը ծառայեցնել բարձրակարգ ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև ոգեշնչել և ոգևորել աշխատակիցներին իրենց աշխատանքում
-Ակտիվորեն ներկայացնել Բանկը գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, համակարգել հիմնական մատակարարների, գործընկերների և սպասարկողների տեխնիկական ներգրավման խնդիրները
-Սահմանել ծրագրավորման գործունեության չափանիշներն ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվություններ և առաջարկներ բարելավման ենթակա ոլորտների վերաբերյալ
-Կազմակերպել և ղեկավարել Ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի աշխատանքները, բաշխել ռեսուրսները, թիմի աշխատանքը և կարողություններն ըստ ընկերության կարիքների և տեխնիկական պահանջների՝ ապահովելով թիմի արդյունավետ գործունեությունը

RequiredQualifications
-Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում)
-Առնվազն 5 տարվա փորձ գործադիր ղեկավարի պաշտոնում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
-Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ Բանկային գործունեություն, ՏՏ, ֆինանսական տեխնոլոգիաներ կամ հեռահաղորդակցություն
-Բանկային գործառնությունների և ֆինանսական տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
-Տարաբնույթ ծրագրավորման լեզուների և գործիքների միջոցով կոդավորման հմտություններ
-Առաջնորդելու և որոշումներ կայացնելու ուժեղ հմտություններ
-Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
-Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
-Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
-Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու գերազանց հմտություններ
-Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
-Լարված աշխատելու, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Նվիրվածություն աշխատանքին և բանկի բոլոր ստորաբաժանումներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և աջակցելու մեծ ձգտում

Benefits

Job URL: iJob.am - Ծրագրավորման գծով տնօրեն @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment