Wednesday, May 3, 2017

Job: Ամերիա Սերունդ 7 at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Ուսուցում/Վերապատրաստում

Deadline: 5/15/2017 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ԱՆՎԱՆՈՒՄԸ` Ամերիա Սերունդ 7
ՎԱՅՐԸ` ՀՀ, Երևան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 3 ամիս
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` լրիվ աշխատանքային օր (09:00-18:00, երկուշաբթի-ուրբաթ)
ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԸ ԱՊԱԳԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ Է

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է պատրաստել երիտասարդ մասնագետներից թիմ, ովքեր պատրաստ կլինեն հաղթահարել զանազան մարտահրավերներ, հանդես գալ իրենց նորաստեղծ գաղափարներով ու մոտեցումներով, իրենց անհատական ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր ու օգտակար արժեքների ստեղծման հարցում: Ծրագրի շրջանակներում անցնելով գործնական ուսուցում` երիտասարդները համագործակցում են փորձառու և վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանում իրական գործարար միջավայրին, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և միտումներին:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եթե Դուք
ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան
ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների ուսանող կամ շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական, հումանիտար կամ այլ բնագավառներում: Նաև լավ տիրապետում եք համակարգչին և լեզուներին (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
ԹԻՄԱՅԻՆ` ազնիվ, համագործակցող, կառուցողական և վստահելի, ունեք քննադատական մտածողության հմտություններ և կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական և գենդերային խմբերի հետ
ԵՌԱՆԴՈՒՆ՝ բաց, ճկուն և պատրաստակամ փոփոխություններին, օժտված նախաձեռնողականությամբ:
ապա Ամերիա Սերունդ ծրագիրը հենց Ձեզ համար է:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ:

«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է անցնել 4 հիմնական փուլ` դիմում, ընտրություն, վերապատրաստում և աշխատանքի ընդունում:

Responsibilities
-N/A

RequiredQualifications
-N/A

Benefits

Job URL: iJob.am - Ամերիա Սերունդ 7 @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment