Tuesday, March 28, 2017

Job: Իրավաբանական բա��նի ղեկավար at SEF International UCO Company

Location: Yerevan

Category: Banking/credit

Type: Full time

Deadline: 4/10/2017 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities
· Ապահովել կազմակերպության պոտենցիալ հաճախորդների կողմից ներկայացված փաստաթղթերի գնահատումը և կարծիք հայտնել դրանց արժանահավատ լինելու և օրենսդրական պահանջներին համապատասխանելու մասին,
· Կազմակերպել, պատրաստել և վերահսկել հայցադիմումի և դատարան գործ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը,
· Ներկայացնել և պաշտպանել կազմակերպության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում և իրավական մարմիններում,
· Մասնակցել, փաստագրել և հետևել դատարանների կողմից կայացվող կազմակերպությանը վերաբերող
որոշումներին,
· Կազմակերպել, պատրաստել և վերահսկել ընթացիկ և ավարտված դատական գործերի բոլոր փաստաթղթերի գրանցման և փաստաթղթավորման գործընթացը, վերլուծել և ներկայացնել գործադիր տնօրենին դատարանների նիստերի արդյունքները և առաջարկներ անել բարելավման ուղղությամբ,
· Զբաղվել և լուծել աշխատողի և գործատուի միջև (դատական կարգով) ծագած որևէ ախատանքային վեճերը
· Հետազոտել և հետևել ՀՀ-ում օրենսդրական կարգավորումներին, գրավոր ձևով և ժամանակին տեղեկացնել
գործադիր տնօրենին ՀՀ օրենսդրական դաշտի որևէ փոփոխության մասին, եթե այդ փոփոխությունը
վերաբերում է կազմակերպության գործառնություններին, աշխատակազմին կամ ընդհանրապես գործունեությանը,
· Ուսումնասիրել վարկային կազմակերպություններին վերաբերող իրավական լավագույն փորձերը և առաջարկներ անել գործադիր տնօրենին կազմակերպության ֆինանսական ու բիզնես գործընթացի և
փաստաթղթերի շտկումների և բարելավումների վերաբերյալ,
· Ապահովել իրավաբանական աջակցություն` պատրաստելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի օրինակները/օրինակելի ձևերը,
· Իրականացնել նամակագրություն տեղական իշխանությունների հետ` իր պաշտոնական պարտականությունների շրջանակներում,
· Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել` իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով,
· Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել կազմակերպության աշխատակիցներին` աշխատանքային հարաբերությունների շրջանակներում,
· Աջակցել մարդկային ռեսուրսների բաժնին աշխատանքային պայմանագրերի, նյութական պատասխանատվության պայմանագրերի և այլ օրենքով նախատեսված փաստաթղթերի կազմման և մշակման գործում,
· Կատարել կազմակերպության Գործադիր տնօրենի կողմից հանձնարարված աշխատանքին վերբերող այլ առաջադրանքներ և հրահանգեր,
· Ուղղորդել, ղեկավարել և ուսուցանել իրավաբանական ծառայությունների բաժնի աշխատակիցներին կազմակերպությունում գործող ընթացակարգերի, համակարգերի և կանոնակարգերի մշակման, կազմման և իրագործման գործում,
· Իրականացնել իրավաբանական ծառայությունների բաժնի անձնակազմի ամենօրյա ղեկավարում և կառավարում ՍԵՖ-ի նպատակներին հասնելու համար, ապահովել դրական միջավայր, ինչը կնպաստի աշխատակազմի նվիրված աշխատանքին, անհատական և կոլեկտիվ աճին և զարգացմանը,
· Ապահովել իրավաբանական ծառայությունների բաժնի աշխատողների կողմից ՍԵՖ-ի արժեքների, աշխարհայացքի, առաքելության հասկացվածությունը և երաշխավորել, որ նրանք հետևում են դրանց,
· Նպաստել իրավաբանական ծառայությունների բաժնի աշխատակիցների ներդրմանը կազմակերպության գործողությունների զարգացման, առաջարկների մշակման և որոշումների կայացման գործընթացին:

RequiredQualifications
· ՀՀ օրենսդրություն, ՀՀ ԿԲ կանոնակարգեր, վարկային կազմակերպությանը վերաբերող կառավարության
որոշումներ և հարկային օրենսդրություն
· ՀՀ օրենսդրության տարբեր հայեցակետերի իմացություն` հատկապես տնտեսական, աշխատանքային,
քաղաքացիական և հարկային օրենսդրությունների բնագավառում
· Պայմանագրերին և համաձայնագրերին ներկայացվող պահանջները
· Պայմանագրի կամ համաձայնագրի ճշգրտությունը և օրինականությունը գնահատելու և ստուգելու ունակություն
· Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու ունակություն
· Աշխույժ գրասենյակային մթնոլորտում արդյունավետորեն աշխատելու և առաջնայնությունները որոշելու ունակություն
· Ինչպես անկախ, այնպես էլ որպես խմբի անդամ աշխատելու ունակություն
· Գերազանց անհատական և հաղորդակցական ունակություններ` գրավոր և բանավոր
· Հայերենի վարժ իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (հատկապես մասնագիտական)
· Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն
· Հավելյալ ժամերի և ոչ աշխատանքային օրերին աշխատելու պատրաստակամություն
·ՀՀ տարածքում գործուղվելու կարողությունը ցանկալի է

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ:
MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel) և email client (MS Outlook, Outlook Express կամ
նմանատիպ այլ):
AS Bank համակարգի իմացությունը ցանկալի է:

Benefits

Job URL: iJob.am - Իրավաբանական բաժնի ղեկավար @ SEF International UCO

No comments:

Post a Comment